երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Բողոքի ցույցերն Ալբանիայում շարունակվում են, վարչապետ Էդի Ռաման չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

Բողոքի ցույցերն Ալբանիայում շարունակվում են, վարչապետ Էդի Ռաման չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

Ալբանիայում վարչապետ Էդի Ռամայի դեմ բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են վեցերորդ օրը, նոր թափ են ստացել: Կառավարության ղեկավարը հանդես է եկել մեկժամյա ուղերձով և հրաժարվել է հեռանալ պաշտոնից։

Բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 13-ին՝ Տիրանայում անցկացված հանրահավաքով։ Մասնակիցները պահանջել են լուծել համալսարաններում առկա խնդիրները, այդ թվում՝ բարձր ուսման վարձերն ու կոռուպցիան։

Ըստ AFP-ի՝ ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, ցուցարարները նետել են քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկա, այրել աղբամաններ, կոտրել պատուհաններ, այդ թվում՝ իշխող կուսակցության կենտրոնակայանի, հրկիզել են ոստիկանության բաժանմունքն ու ՆԳՆ շենքի մուտքը:

Լրատվականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ին վիրավորվել է ընդհանուր առմամբ 28 մարդ, այդ թվում՝ 19 ոստիկան, իսկ շաբաթվա ընթացքում վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 272, այդ թվում՝ 169 ոստիկան։

1 ժամ 14 րոպե տևողությամբ տեսաուղերձում վարչապետ Ռաման բացառել է իր հրաժարականի հնարավորությունը՝ պնդելով, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են «արտաքին ուժեր», նշելով Իրանի և Ռուսաստանը։ Նա նաև պնդել է, որ ցույցերի առաջնագծում գտնվող ուսանողներին «պատանդ է վերցրել» 200-300 «դիմակավորված անձանց» փոքր խումբը, որոնք ոչ մի կապ չունեն ուսանողների հետ և «ցանկանում են քաոս սերմանել»։

Ռուսաստանի իշխանությունները հերքել են լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Մոսկվան փորձում է ազդել ցուցարարների վրա:

  • Կիսվել: