հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Թավադյանի գործով դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Արմեն Թավադյանի գործով դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ դատախազին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

  • Կիսվել: