չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին. Գորգիսյան

Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին. Գորգիսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, եւ Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգել ու պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները:

Նա նշեց. «Կառավարությունը ձեւավորվելու առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարեւորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու։ Մենք այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթեւիկ Ռեւազյանի հրաժարականը»՞

Պատգամավորի խոսքով՝ դա շտկելը հնարավոր է, սակայն ժամանակ ու գումարներ են անհրաժեշտ. «Եթե Կառավարությունդ ամբողջությամբ կոմպետենտ չէ, չի գիտակցում խնդիրներն ամբողջ խորությամբ եւ չունի մարդիկ, որոնք պատրաստ են այդ խնդիրները լուծելու, ապա ունենում ենք այսպիսի արդյունք» ։

Գորգիսյանը խոսեց նաեւ այն մասին, որ Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար: Այս առնչությամբ պատգամավորն ասաց. «Շուտով բոլոր ընկերները պետք է բացեն իրենց սահմանները, բայց ես վստահ եմ, որ այդ բացելը պետք է զգույշ անեն։ Եթե որեւէ երկրի հաջողվել է համավարակի դեմն առնել եւ վերահսկելի իրավիճակ ստեղծել, նրանք, չեմ կարծում, որ այն երկրներում որտեղ համավարակն աննախադեպ տարածվում է, ուղղակի թողեն համավարակը գա իրենց երկիր»։

 

  • Կիսվել: