շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գորգիսյանը վարչապետից պարզաբանում է ակնկալում՝ ի՞նչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը

Գորգիսյանը վարչապետից պարզաբանում է ակնկալում՝ ի՞նչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում արված այսօրվա հայտարարության վերաբերյալ։

«Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, նշել է. «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Այս հայտարարությունից հետո վարչապետը պետք է անհապաղ ներկայանա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, կամ ԱԺ խորհուրդ կամ հրավիրի ԱԽ ընդլայնված նիստ՝ պարզաբանելու՝ ինչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորգիսյանը:

 

  • Կիսվել: