չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի մասնակիցներ կդառնան համագործակցության ինը երկրի առաջնորդները։ Դրա մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է անմիջապես գագաթնաժողովին, ապա իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ պետությունների ինը ղեկավարներ։ Թուրքմենստանի և Ռուսաստանի [առաջնորդներից] բացի, դրանք են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, Բելառուսի նախագահը, Ղրղզստանի նախագահը, Ղազախստանի նախագահը, Տաջիկստանի նախագահը, Ուզբեկստանի նախագահը»,- թվարկել է Ռուսաստանի առաջնորդի օգնականը։ 

  • Կիսվել: