շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ. Գորգիսյան

Հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ. Գորգիսյան

Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին:

«Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը:

Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց.

«Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:

  • Կիսվել: