հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք. Փաշինյան

Ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք. Փաշինյան

Ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերություններն են, որոնց շուրջ առաջիկայում, իհարկե, կաշխատենք: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունն ամրապնդելուն:

Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, և փոխկապակցված են:

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ է տեղի ունենում, և այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք է՛լ ավելի կամրապնդվեն և կխորանան: Մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են ծավալուն զեկույց:

 

  • Կիսվել: