ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուժային կառույցներին խեղդել չի կարելի. Քոչարյանն անդրադարձավ  ռազմական դրության չեղարկմանը

Ուժային կառույցներին խեղդել չի կարելի. Քոչարյանն անդրադարձավ ռազմական դրության չեղարկմանը

Այսօր ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով ռազմական դրության չեղարկման իրենց առաջարկին, ասաց, որ ինքն առաջարկում է այս պահին կողմ քվեակել, որպեսզի պրոցեսը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, և այնտեղ քննարկման ընթացքում սպասեն անհրաժեշտ ժամկետներին:

Ըստ նրա ՝ դա ամենալավ տարբերակն է՝ չչարաշահելու և անվերջ չերկարաձգելու ռազմական դրությունը:
Գորգիսյանն ասաց. ՛՛Ես առաջարկում եմ որոշակիություն մտցնել: Սա այն հարցն է, երբ խորհրդարանը պիտի պահանջողի դերում հանդես գա և սահմանի ժամկետներ, որոնցում կառավարությունից կստանանք համապատասխան լուծումներ՛՛:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ կառավարության՝ ՛՛ափալ-թափալ՛՛ գործելու վերջը ՛՛շառ է՛՛՝ հատկապես ռազմական գործում:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Էդ ափալ-թափալները դեռ չենք մարսել: Ես առաջարկում եմ՝ հարցը մեկ շաբաթ հետաձգել, և մեկ շաբաթ հետո կառավարությունն ու պաշտպանական գերատեսչությունը կգտնեն ճիշտ իրավական լուծումներ: Ուժային կառույցներին խեղդել չի կարելի՛՛:

 

  • Կիսվել: