շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չի կարելի այսպես, երկիր եք կործանում, խելքներդ գլուխներդ հավաքեք. Գորգիսյանը՝ իմքայլականներին

Չի կարելի այսպես, երկիր եք կործանում, խելքներդ գլուխներդ հավաքեք. Գորգիսյանը՝ իմքայլականներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չի հավատում Նիկոլ Փաշինյանի ելույթին: Այս մասին նա ասաց ԱԺ հատուկ նիստում՝ հավելելով, որ չի հավատում, քանի որ ՛՛չտրվեցին հստակ պատասխաններ՛՛:

Նա նշեց, որ այդպես էլ հստակ պատասխաններ չտրվեց, թե քննարկվո՞ւմ է արդյոք Տավուշի գյուղերի հանձնումը:

՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության հարգելի պատգամավորներ, որ հիմա ծամածռություն եք անում, դուք հասկանում եք, հանրությունը չի հավատում այս կիսատ-պռատ տեքստերին՛՛,-ասաց նա:

Գորգիսյանը հավելեց. ՛՛Դուք հանրությանն եք հաշվետու, նրանց պետք է պատասխան տաք, և ձեր հնչեցրած ամեն խոսք կարևոր է, բայց այստեղ ելույթներ եք ունենում, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում: Չի կարելի այսպես, երկիր եք կործանում, խելքներդ գլուխներդ հավաքեք՛՛:

 

  • Կիսվել: