հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Աշտարակ-Պռոշյան ճանապարհին

Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Աշտարակ-Պռոշյան ճանապարհին

Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին Աշտարակ-Պռոշյան ճանապարհի հարակից դաշտավայրում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ռադիկ Ծ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռ.Ծ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: