շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տաշիր քաղաքի Անտառային փողոցում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ

Տաշիր քաղաքի Անտառային փողոցում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ

Մարտի 10-ին, ժամը 21։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, այնուհետև հրդեհը տարածվել է մոտակա վագոն-տնակը (մոտ 18 քմ). տուժածներ չկան:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։03-ին, մարվել՝ 23:22-ին։ Այրվել են ավտոմեքենան, վագոն-տնակը, հարակից փայտե շինության ներսում պահեստավորած անասնակերը (մոտ 12 խմ) և կենցաղային իրեր:

  • Կիսվել: