շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 Տարօրինակ փոքր թիվ չի՞ Երևան քաղաքի համար. Ավինյանը՝ ՍԱՏՄ-ի ստացած ահազանգերի մասին

Տարօրինակ փոքր թիվ չի՞ Երևան քաղաքի համար. Ավինյանը՝ ՍԱՏՄ-ի ստացած ահազանգերի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է երկու ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին եւ մակնշման խնդիրներին. Ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, արտառոց դեպքեր չեն եղել: Այս մասին նշվեց այսօր՝հունվարի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Սա զարմացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Ընդամենը երկո՞ւ: Տարօրինակ փոքր թիվ չի՞ Երեւանի  մասշտաբի համար: Ձեր թեժ գծի համարը ո՞նց ա:

Սիրելի երեւանցիներ, ՍԱՏՄ-ի թեժ գծի համարն է 118, խնդրում եմ ահազանգերի դեպքում հենց այս համարով զանգել»,-ասաց նա:

  • Կիսվել: