Տարեսկզբին իրենց բերքը ցրտահարությունից ապահովագրած՝ ծիրան ու խաղող մշակողները փոխհատուցում կստանան (տեսանյութ)
Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել ապահովագրական ինստիտուտը: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նա նշել է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։
Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։
Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։



