Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում (տեսանյութ)
Օգոստոսի 16-ի ուժեղ քամին ու հորդառատ անձրևը Գյումրիում հերթական խնդիրներ են առաջացրել։ Հաղթանակի 42Ա շենքի բակում քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է քարաշեն տնակների և ավտոտնակների ուղղությամբ՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով բնակիչների համար։



