հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 Տանը հայտնաբերել են գազային ատրճանակ, մոտ 130 փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ (տեսանյութ)

Տանը հայտնաբերել են գազային ատրճանակ, մոտ 130 փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ (տեսանյութ)

Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։

Տանը հայտնաբերվեցին «ԻԺ» տիպի գազային ատրճանակ եւ մոտ 130 տարբեր տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ քրեագիտական փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: