հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սյունիքում 3 օր առաջ գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Սյունիքում 3 օր առաջ գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 08։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ը ավելի վաղ՝ ապրիլի 3-ին հաղորդել էր, որ նույն օրը ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել  են։

Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։

Ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Կապանի բաժնի 30 աշխատակից և 10 քաղաքացի:

  • Կիսվել: