շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Կանադական Hayasa Metals-ի հիմնադիրը Հայաստանի հանքարդյունաբերության առանձնահատկությունների մասին

Կանադական Hayasa Metals-ի հիմնադիրը Հայաստանի հանքարդյունաբերության առանձնահատկությունների մասին

ՀՀ–ում կա հստակ օրենսդրական դաշտ, որը լավ գործում է, առկա է նաև որակյալ ենթակառուցվածք, համայմքմերը բավական բայրացկամ են ոլորտին, սակայն կան բաև բավական խիստ համայնքներ։ Այս մասին Mining Armenia 2026 ֆորումի ժամանակ նշեց կանադական «Հայասա Մետալս» ընկերության հիմնադիր Դենիս Մուրը։

«Հայաստանում ճամփորդելիս ուր գնում էինք տեսնում էինք օգտակար հանածոներ՝ հիմնականում մետաղներ։ Համեմատած այլ երկրների Հայաստանը բավական լավ լույսի ներքո հանդես եկավ, դրական էր նաև այն, որ գտնվում է Միջին միջանցքում և այն, որ Սովետական միությունից հետո երկրաբանական լուրջ հետազատություններ չէին կատարվել», - նշեց նա՝ պատմելով, թե ինչու որոշեց ներդրում անել Հայաստանում։

Միևնույն ժամանակ Մուրը նշեց, որ ծ Հայաստանում ոլորտային բյուրոկրատիան շատ է և այդ հարցը պետք է բարելավվի, քանզի այսօր Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտում պայքարում է յուրաքանչյուր դոլլարի համար։

«Կան նաև համայնքներ, որ շատ խիստ են ընդերքօգտագործման հարցերում։ Ճիշտ է, պահանջները հետախուզության նկատմամբ բավական որակյալ են, բայց ինչ որ առումով խիստ, պետք է համաձայնության գալ համայնքների հետ, իմանալ որքան ես փոխհատուցում։ Մյուս առանձնահատկությունը այն է, որ ունենալով ընդերքօգտագործման հստակ պլան և չափանիշներ, պետությունը պահանջում է հաշիվ ունենալ հայկական բանկում։ Սա ևս բարդացնում է գործընթացը»,- ամփոփեց Մուրը։

  • Կիսվել: