շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԶՊՄԿ փոխտնօրենը պարզաբանել է՝ ինչպես տարբերակել լավ և վատ հանքարդյունաբերողներին

ԶՊՄԿ փոխտնօրենը պարզաբանել է՝ ինչպես տարբերակել լավ և վատ հանքարդյունաբերողներին

Mining Armenia 2026 ֆորումի շրջանակներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը պարզաբանել է լավ և վատ հանքարդյունահանողների տարբերությունները։

Նրա խոսքով՝ լավ և վատ հանքարդյունաբերողները առաջին հերթին որոշվում են պոչամբարների անվտանգության նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Լավ հանքարդյունաբերողները մեծ ջանքեր և ռեսուրսներ են ծախսում այդ ուղղությամբ։

Հաջորդը ջրային ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքն է՝ լավ հանքարդյունաբերողը անում է ամեն ինչ ջրային ռեսուրսները զերծ պահելու հաար վտանգավոր արտանետումներից, այդ ուղղությամբ կատարում լրացուցիչ ներդրումներ։ Կարևոր ցուցիչ է նաև համայնքների նկատմամբ հոգատարությունը:

Ստեփանյանի խոսքով՝ պատասխանատու հանքարդյունահանողն առաջնորդվում է «լրացուցիչ մղոն» սկզբունքով՝ օրենքով պահանջվածից ավելին անելով շրջակա միջավայրի և հասարակության համար:

  • Կիսվել: