չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սյունիքի մարզում 22 տոննա դիզվառելիքով բարձված «Scania»-ն կողաշրջվել է. սկսվել է արտահոսք

Սյունիքի մարզում 22 տոննա դիզվառելիքով բարձված «Scania»-ն կողաշրջվել է. սկսվել է արտահոսք

Մարտի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս. Մ․-ն Կապան-Գորիս ավտոճանապարհին իր վարած «Scania» մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչով բեռնատարով դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, և ցիստեռնից, որում եղել է 22 տոննա դիզվառելիք, արտահոսք է սկսվել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը։

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: