ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

Սյունիքի մարզպետը Քարահունջի ու Հարթաշենի բնակիչների հետ խոսել է նրանց հուզող խնդիրների մասին 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքում աշխատանքային այցերի շրջանակում եղել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրերում։

Երկու գյուղերում էլ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին ու լուծումների առաջարկներ լսել։

Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցներ, քննարկումներ ունեցել ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժների հետ։

Քարահունջում մարզի ղեկավարը նաև 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու բուժկետ է այցելել։

Վաղը մարզպետը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում։

 

 

  • Կիսվել: