Սվերդլովսկում երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆբ-յան էջից տեղեկացնում են․
«Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ:
Քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ մինչև հնարավոր չվերթների իրականացումը»։



