երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Սուսեր բնակավայրում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Սուսեր բնակավայրում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Սուսեր բնակավայրում անասնակեր է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 

Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի 

հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի 

գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: