հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի դարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների համար․ Փայլան

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի դարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների համար․ Փայլան

Կոնստանտնոպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման և այն մզկիթ դարձնելու որոշման վերաբերյալ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։

  • Կիսվել: