հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիրիան Ռուսաստանի հետ միասին կկառուցի Այա Սոֆիա տաճարի կրկնօրինակը

Սիրիան Ռուսաստանի հետ միասին կկառուցի Այա Սոֆիա տաճարի կրկնօրինակը

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համատեղ կկառուցի Սուրբ Սոֆիայի տաճարի ճշգրիտ կրկնօրինակը, հաղորդում Է Greek City Time-ը:

Այդ որոշումն ընդունվել է ի նշան բողոքի Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական ռեժիմի որոշման դեմ ։

Սիրիայի Ազգային պաշտպանության ուժերի կառավարական աշխարհազորի առաջնորդ Նաբուլ ալ Աբդուլա հավանություն է ստացել Համայի Մետրոպոլիտեն եպիսկոպոս Նիկոլա Բաալբակիից՝  Համայի նահանգի Սկալբիա քաղաքում նոր եկեղեցի կառուցելու համար:

Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

  • Կիսվել: