ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Սպարտակ Միքայելյանի 4-րդ անընդմեջ հաղթանակը

Սպարտակ Միքայելյանի 4-րդ անընդմեջ հաղթանակը

21-ամյա հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը շարունակում է հաղթարշավը խառը մենամարտերի (MMA) պրոֆեսիոնալ մրցաշարերում։ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած Tuff-N-Uff 158 մրցաշարում նա առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Մոնտրել Ջեյմսին։

Միքայելյանի համար սա չորրորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայի չորս մենամարտերում։ Ընդ որում, հայ մարզիկն իր բոլոր մենամարտերն ավարտել է ժամանակից շուտ։

Հատկանշական է, որ Միքայելյանը պրոֆեսիոնալ MMA-ում նորամուտը նշել է այս տարի։ Ավելի վաղ Սպարտակ Միքայելյանը, ներկայացնելով Հայաստանը, դարձել էր սիրողական MMA-ի աշխարհի չեմպիոն։

  • Կիսվել: