ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Եղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։
 
Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով 60 միլիոն դրամի վնաս։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: