ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահի գրառման տակ ավելի քան 100 ադրբեջանական մեկնաբանություն է արգելափակվել․ խոսնակ

Արցախի նախագահի գրառման տակ ավելի քան 100 ադրբեջանական մեկնաբանություն է արգելափակվել․ խոսնակ

Ընդամենը երկու ժամվա ընթացքում Հանրապետության նախագահի սույն գրառման տակ ավելի քան 100 ադրբեջանական մեկնաբանություն է արգելափակվել, ու դեռ շարունակվում է։ Այս մասին իր գրառման մեջ հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ավելի վաղ InfoPort.am-ը ներկայարցերլ էր Արայիկ Հարությունյանի գրառումը՝ կապված Սոֆիա Տաճարը մզկիթ դարձնելու որոշման հետ։

Նա, մասանավորապես, նշել է.

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»:

  • Կիսվել: