երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Սուրբ Սոֆիան կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրեց

Սուրբ Սոֆիան կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրեց

Ստամբուլի հունական Սուրբ Սոֆիա տաճարը կդառնա մզկիթ: Այդ որոշումը քիչ առաջ ստորագրեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Որոշման լուսանկարը Էրդողանը տեղադրել է իր թվիթերում:

Նշենք, որ բազմաթիվ երկրների հոգևոր և աշխարհիկ իշխանություններ կոչ էին արել Թուրքիային զերծ մնալ այդ քայլից` որակելով դա բարբարոսություն: Հայաստանի կողմից այս հարցով դեռևս արձագանք չի եղել: Լուռ է նաև Հայ Առաքելական եկեղեցին:

Ւսկ Կոնստանտնոպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին տաճարը դարձնել քրիստոնյաների և մուսուլմանների սրբատեղի, սակայն տեղի հայ համայնքը չի կիսում այդ դիրքորոշումը:

  • Կիսվել: