«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի մասնավորեցման լուրերը անհեթեթություն են. Բ/կ-ի խոսնակ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի մասնավորեցման մասին մամուլում տարածված լուրերը անհեթեթություն են: Այս մասին InfoPort-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց բ/կ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Այդ ամենը այնքան անլուրջ է, որ նույնիսկ չեմ պատրաստվում մեկնաբանել», - ավելացրեց նա:
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ շուտով պետք է մասնավորեցվի:
Ավելին` լուրեր էին շրջանառվում այն մասին, որ պոտենցիալ գնորդը ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Միասյանն է, ում հայրը ժամանակին ղեկավարել է հիվանդանոցը, սակայն հետագայում հեռացվել աշխատանքից կոռուպցիան չարաշահումների մեղադրանքով: Փաստի առթիվ հարուցված է քրգործ` ավագ Մինասյանը լքել է Հայաստանը և գտնվում է հետախուզման մեջ:


