շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում վճարովի հիմունքներով կկազմակերպվի թշնամու լեզվի՝ ադրբեջաներենի ուսուցման դասընթաց։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ադրբեջաներենի մասնագետ Յաշա Չոփչիյանը:

«Դասընթացները բուհում կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից՝ շաբաթական 3 օր՝ ժամը 18:00-ին, և կտևեն 3 ամիս, որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն լեզուն՝ այբուբենից սկսած, մինչև զինվորական տերմիններ, ժամանակակից ադրբեջաներեն և ժողովրդական բարբառներ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել՝ առանց տարիքային սահմանափակման:

Թշնամու լեզվի իմացությունը, իսկապես, արդիական է ներկա պայմաններում», - նշեց Յ. Չոփչիյանը և հավելեց, որ ադրբեջաներեն լեզվի դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել (097) 30-50-28 հեռախոսահամարին:

  • Կիսվել: