Իտալիայի խորհրդարանի՝ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ
Մայիսի 1-ին Իտալիայի խորհրդարանի՝ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամներն այցելել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։
Նրանք շրջել են քաղաքում, այցելել Արցախի պետական համալսարան, որը Բաքուն վերանվանել է Ղարաբաղի համալսարան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ իտալական պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, ադրբեջանաիտալական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Ազեր Քերիմլին և այլ պաշտոնատար անձինք:
Նշվում է նաև, որ իտալացի պատգամավորներն այցելել են Շուշի և Ակնա: