հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայի նախագահը Ս. Ծննդյան առթիվ շնորհավորել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդին

Սիրիայի նախագահը Ս. Ծննդյան առթիվ շնորհավորել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդին

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, նախարար Մանսուր Ազզամը Սուրբ Ծննդյան կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։ տեղեկացնում է ՍԱՆԱ-ն:

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվեն Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը, և օրհնվի նախագահ Ասադը:

  • Կիսվել: