շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Կոտայքում «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավnրներ

Կոտայքում «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավnրներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ «կապոտ»-ը բացվել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

  • Կիսվել: