«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է ավելի քան 2 միլիոն դրամի չափով
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Մանուշյան 4/4)։ Այս մասին տեղեկացնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 (Երկու միլիոն երկու հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։



