ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ նշելով, որ դա կատարվում է«Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի համաձայնագրի խախտումներին ի պատասխան։ Այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։

Ըստ ԻՊԲ-ի՝ հարձակման է ենթարկվել «Հեզբոլլահ»-ի առնվազն 10 ենթակառուցվածքային օբյեկտ՝ «ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից համաձայնագրի շարունակվող խախտումների և (խմբ.՝ Հարավային Լիբանանի) անվտանգության գոտում ԻՊԲ զինծառայողների վրա հարձակումների»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր զինծառայողների և իսրայելացի խաղաղ բնակիչների նկատմամբ ցանկացած սպառնալիքի կանխման համար», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն առայժմ կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի, այսպես կոչված, «անվտանգության գոտիներում»: Չնայած Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև օրերս շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Լիբանանում զոհերի թիվը շարունակում է աճել: Երկրում մարտի 2-ից շարունակվող իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է շուրջ 4300-ի:

 

  • Կիսվել: