շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում հուլիսի 25-ին առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն։ Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17։

Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Այն ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի , Bears in Mind foundation-ի միջոցով:

  • Կիսվել: