Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT)
Ըստ Financial Times-ի՝ վարչապետ Մարկ Քարնին ձգտում է Կանադան վերածել «էներգետիկ գերտերության»՝ «խզելով» նրա կախվածությունը ամերիկյան շուկայից: Նա հայտարարել է, որ Ալբերտա նահանգը ներկայացրել է ավելի քան 1000 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցման ծրագիր, ըստ որի, մինչև 2027 թվականի սեպտեմբեր այն հասնելու է Բրիտանական Կոլումբիայի արևմտյան ափ:
Ըստ վարչապետի՝ խողովակաշարը կդառնա «աշխարհի ամենաարագ աճող շուկաների դարպասը»։
Նրա խոսքով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում հինգ տերմինալի կառուցման հաշվին Կանադան «ավելի քան կեռապատկի հեղուկ գազի արտադրությունը, Օտտավան էլ 10 մլրդ կանադական դոլար (7 մլրդ ԱՄՆ դոլար) կծախսի Վանկուվեր նավահանգստի արդիականացման համար:
Նոր նավթատարի առաջարկվող երթուղին մեծապես կկրկնի Trans Mountain Pipeline նավթատարի երթուղին, որը ձգվում է Էդմոնտոնից մինչև Բրիտանական Կոլումբիայի հարավ:
FT-ն նշում է, որ խողովակաշարի կառուցումը Քարնիի ջանքերի մի մասն է՝ նվազեցնելու կախվածությունը ամերիկյան շուկայից, որտեղ Կանադան վաճառում է իր ապրանքների և ծառայությունների երեք քառորդը: Ընդ որում, Կանադան իր գրեթե ամբողջ նավթը մատակարարում է ԱՄՆ՝ ապահովելով ամերիկյան նավթի ներմուծման մոտ 60 տոկոսը կամ օրական մոտ 4 մլն բարել:


