շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը

Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը

Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Perio News-ը տեղեկացնում է, որ երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան:

Նախագահը, երկու երկիրների հարաբերությունների առնչությամբ իր ցուցումներն է փոխանցել դեսպան Արիսյանին:

Երդման արարողության ներկա են եղել Սիրայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը, Սիրիայի նախագահական պալատի նախարար Մանսուր Ազզամը:

  • Կիսվել: