ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շունն ընկել է հորը. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Շունն ընկել է հորը. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 2-ին, ժամը 09:11-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող ջերմոցի տարածքում՝ հորի մեջ (մոտ 2,5 մ) շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շունն ընկել է Եղվարդի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ջերմոցին հարակից հորի մոջ (մոտ 2 մ):

Փրկարարները շանը դուրս են բերել հորից և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

  • Կիսվել: