ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շրջակա միջավայի նախարարի տեղակալն այցելել է Իջևանի դենդրոպարկ

Շրջակա միջավայի նախարարի տեղակալն այցելել է Իջևանի դենդրոպարկ

Շրջակա միջավայի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում։

Նախարարի տեղակալը նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարների հետ շրջայց է կատարել դենդրոպարկում՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և առկա խնդիրներին։

Նախարարի տեղակալին ներկայացվել է դենդրոպարկում առկա ծառերի և թփերի չորացման և տարածքի ոռոգման խնդիրը։

Արամ Մեյմարյանը դիտարկել է նախկինում տեղադրված տաղավարների հատվածները։

Տաղավարները ապամոնտաժվել են, տարածքը վերադարձվել է նախկին տեսքին։

Դենդրոպարկում տիրող իրավիճակին ծանոթանալուց զատ, նախարարի տեղակալը ծանոթացել է նաև «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացված շինարարական աշխատանքներին, ապա հանդիպել գործարանի ղեկավար անձնակազմի հետ՝ քննարկելու դենդրոպարկի հետ համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ տարածքի բնապահպանական խնդիրների լուծման։

  • Կիսվել: