կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում

Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին: Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում:

  • Կիսվել: