հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՇՄՆ-ի ենթակա կառույցների իրադարձությունները՝ շաբաթվա կտրվածքով

ՇՄՆ-ի ենթակա կառույցների իրադարձությունները՝ շաբաթվա կտրվածքով

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է նախարարությանը ենթակա կառույցների իրադարձությունները՝ շաբաթվա կտրվածքով:

Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ
 
 «Դիլիջան» ազգային պարկում
«Հայաստանի սոճուտների վնասատու միջատների ֆաունայի արդի վիճակը, տեսակային կազմը, վնասակարության գնահատումը և պայքարի հնարավոր եղանակները ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները ազգային պարկի աշխատակիցների հետ սոճուտներում իրականացրել են գիտահետազոտական ուսումնասիրություններ, միջատաբանական թակարդների տեղադրման, ինչպես նաև ծառերի բնափայտից փորձանմուշների հավաքման աշխատանքներ։ Փորձանմուշները լաբորատոր հետազոտության կենթարկվեն արտերկրում։
 
 Զանգեզուր կենսոլորտային համալիրում
 
 Գիտության և զբոսաշրջության բաժնի պետ-կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Հ․ Աղաթելյանը Սյունիքի մարզպետարանում մասնակցել է Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպման քաղաքականության մշակման աջակցության աշխատաժողովին։
 
 Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցների կողմից
«Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացվել են ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների սեզոնային ուսումնասիրություններ, ինչպես նաև՝ բույսերի հավաք՝ կազմակերպության նոր հերբարիումի ձևավորման նպատակով։
Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանների աշակերտների հետ էկոկրթական հանդիպման ընթացքում վերջիններիս ներկայացվել են բնապահպանական մի շարք թեմաներ։
 
 «Սևան» ազգային պարկի աշխատակիցները
 Ձկնագետի տարբեր հոսանքների ջրերից փորձանմուշներ են վերցրել՝ հիդրոկենսաբանական ուսումնասիրություններ կատարելու,
 
 մասնակցել են EU4sevan ծրագրի շրջանակներում կայացած աշխատաժողովին՝ «Սևանա լճի ավազանի մոնիթորինգի համապարփակ հայեցակարգի մշակում» թեմայով,
 մասնակցել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակներում արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությամբ կայացած աշխատաժողովին:
 
 Այցելուների կենտրոնում էկոկրթական հանդիպում է կայացել Սևանի Վարսեր համայնքի միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանի աշակերտների մասնակցությամբ:
 
 Արգելոցապարկային համալիրում
 
 ՊՈԱԿ-ի տնօրենն և աշխատակիցները Բերդի «Սորաններ» և Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկեր այցելությունների ընթացքում ուսումնասիրել և քննարկել են դենդրոպարկերում կատարված և կատարվելիք աշխատանքները։
 
 Բեռնի համալսարանի մագիստրոսը որսող թակարդներ է տեղադրել «Ջրվեժ» անտառպարկում՝ սարդերի տեսակային կազմն ուսումնասիրելու նպատակով: Շվեցարիայից ժամանացած մագիստրոսը 53 երկրների թվում Հայաստանը ևս ընտրել է՝ անողնաշարավորներ կենդանիներին ուսումնասիրելու համար։
 
 «Ջրվեժ» անտառպարկում արտադրական պրակտիկա են անցկացրել Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության ուսանողներ:
 
 «Ջրվեժ» անտառպարկում բարեկարգման աշխատանքներ են տարվել:
 
 Անտառային կոմիտեում
էկոկրթության զարգացումը խրախուսող միջացառումների համատեքստում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանն ընդունել են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի՝ շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրված սաների և մանկավարժների։
Սահիկաշարի միջոցով աշակերտներին է ներկայացվել անտառների դերի ու նշանակության, դասակարգման, կրճատման պատճառների (անտառահատումներ, անտառային հրդեհներ, կլիմայի փոփոխություն, անտառների՝ վնասատուներով վարակվածություն) մասին մի շարք կարևոր տեղեկություններ, այնուհետև հարցուպատասխանի միջոցով ամփոփվել է հանդիպումը։
 
 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Ընձառյուծի միջազգային օրվա առիթով «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» թեմայով էկոկրթական հանդիպում է կազմակերպվել Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաների հետ: Աշակերտները ծանոթացել են կովկասյան ընձառյուծի կենսաբանական առանձնահատկություններին, ապրելավայրերին, թվաքանակին և փոփոխման միտումներին, վտանգման հիմնական գործոններին, պահպանության միջոցառումներին։
 
 Բնության պետական թանգարանում
Հանրապետության դպրոցների՝ բնությունը ճանաչելու նպատակով խմբային այցերն անընդհատ են:

 

  • Կիսվել: