Արփինե Սարգսյանն ամփոփել է 2024 թվականին ՆԳ նախարարության կատարած աշխատանքը
Հունվարի 16-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Նա ներկայացրել է նախարարության և ենթակա ծառայությունների 2024 թվականին կատարած աշխատանքները, բարեփոխումների շնորհիվ արձանագրված արդյունքները, նաև՝ պատասխանել լրագրողների հարցերին։
Նախքան ասուլիսը լրագրողները հնարավորություն են ունեցել շրջելու տարածքում, ծանոթանալու նորակառույց վարչական համալիրի շենքային պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը։
ՆԳ նախարարի «ելույթն» ամբողջությամբ՝ այստեղ: