Էկոնոմիկայի նախարարը կհանդիպի կարկուտից տուժած արարատցիների հետ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և մարզի ոլորտային պատասխանատուները մայիսի 9–ին կլինեն համայնքի մի շարք բնակավայրերում, կհանդիպեն մայիսի 5-ին տեղացած անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ` տեղերում հասկանալու և քննարկելու առաջացած խնդիրները։
Արտաշատի համայնքապետարանը ներկայացրել է այցերի ժամանակացույցը:
Քաղցրաշեն բնակավայր` ժամը 10:00
Մրգանուշ բնակավայր` ժամը 10:40
Աբովյան բնակավայր` ժամը 11:20
Ջրաշեն բնակավայր` ժամը 12:00
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արարատի մարզի բնակիչները բողոքել են, որ ամբողջ բերքը փչացել է։