Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիայի նավթային կորպորացիան (TPAO) միջազգային գործընկերների հետ իրականացված հորատումների արդյունքում Սոմալիում հայտնաբերել է նավթային պաշարներ։ Այժմ շարունակում է որոնողական աշխատանքները, գրում է ermenihaber.am-ը:
Հայտնաբերված նավթային պաշարները կազմում են մոտավորապես 20 մլրդ բարել:
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի՝ նավթային պաշարներից ստացվող եկամտի 30 տոկոսը պատկանում է Թուրքիային: