Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ-ի ենթադրյալ հարձակումների հետևանքով
Հնդկական Քաշմիրի Ջամմու քաղաքում այսօր ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է Reuters–ը՝ նշելով, որ Հնդկաստանի ռազմական աղբյուրները կասկածում են, որ դա պակիստանյան անօդաչու թռչող սարքի հարձակում է:
Ըստ Reuters–ի լրագրողի՝ քաղաքում կարմիր լույսեր և արկեր են երևացել։
Հնդիկ պաշտոնյան, որ խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է , որ հարձակման են ենթարկվել Ջամմուի մի քանի հատվածներ և Ախնուր, Սամբա ու Կաթհուա քաղաքները: