ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պուտինը ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորելու կոչ է արել

Պուտինը ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորելու կոչ է արել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այս մասին Կրեմլում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա իր ելույթի ժամանակ, մասնավորապես, ասել է. «Մենք հանդես ենք գալիս հանուն արդարության և հավասարության, հանուն բարեկամության և բարիդրացիության բարձր իդեալների, հանուն փոխադարձ հարգանքի, հանուն բոլորի շահերի, հանուն հավասար և անբաժանելի անվտանգության»:

Պուտինը նաև հավելել է. «Մենք կոչ ենք անում ողջ համաշխարհային հանրությանը համերաշխություն դրսևորել մեր ժամանակներում գոյություն ունեցող հրատապ խնդիրների լուծման գործում և ընդհանուր պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Համոզված եմ, որ միայն նման մոտեցումները երկարաժամկետ խաղաղություն, բարգավաճում և հավասար հնարավորություններ կապահովեն երկրագնդի բոլոր ժողովուրդների համար։ Ռուսաստանը պատրաստ է այսպիսի կառուցողական, համատեղ աշխատանքի»:

 

  • Կիսվել: