Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքն արգելափակվել է
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իամամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել է նրա X-ի միկրոբլոգ մուտքը, գրում է ermenihaber.am-ը:
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։ Նշենք, որ Իմամօղլուի օգտահաշիվ կարելի է մուտք գործել այլ երկրներից և VPN-ի միջոցով։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման մեջ։ Նշենք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվել էր այս տարվա մարտի 19-ին, իսկ մարտի 23-ին ձերբակալվել ու մինչ օրս գտնվում է Սիլիվրիի բանտում: