ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գյումրիում ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը

Գյումրիում ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը

Ժամեր առաջ Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրա գտնվելու վայրը ներկայումս ժամանակավոր պահման վայրն  է ոստիկանության բաժնում։

Hraparak.am֊ի տեղեկություններով՝ նրան մինչ այս պահը ազատ չեն արձակել և   փաստաբանին նույնպես  տեսակցություն չեն թույլատրում։

Աղեկյանը բերման ենթարկվելուց առաջ կարողացել է զանգահարել փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Փոստանջյանը մեկնել է Գյումրի՝ իր պաշտպանյալին աջակցելու։

Աղեկյանի 80 անց  մայրը ևս այցելել է ոստիկանության բաժին՝ դստերը տեսնելու ակնկալիքով։ Սակայն նրան ևս չեն թույլատրել տեսակցել։

  • Կիսվել: