երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան

ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում։

Նախարարի տեղակալը շրջել է թանգարանի ցուցասրահներում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։

Կարճ էքսկուրսի միջոցով նախարարի տեղակալին են ներկայացվել Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշները։

Շրջայցից հետո նախարարի տեղակալը քննարկում է ունեցել թանգարանի տնօրենի հետ՝ լսելու առկա խնդիրները և քննարկելու թանգարանի հետագա զարգացման ծրագրերն ու հնարավոր ուղիները։

Նախարարի տեղակալը առանձնակի ուշադրություն է դարձրել թանգարանի շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի վերազինման և համալրման, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցին։

Քննարկվել են նաև մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվան պատշաճ պատրաստվելու հարցեր։

  • Կիսվել: